ՍԻ ՋԻ ԲԻ Ինթերնեյշնլ ՍՊԸ- ն ներմուծման և արտահանման միջազգային ընկերություն է: Մենք տարածում և առաքում ենք բարձրորակ հայկական սննդի և խմիչքների մեծ տեսականի՝ աշխարհի տարբեր անկյուններ:
Մեր գործունեությունն ուղղված է ինչպես թարմ, այնպես էլ բնական ճանապարհով վերամշակված անուշահամ սննդի և խմիչքների առաջխաղացման և վաճառքի իրականացմանը: Մեր արտադրանքի բացառիկ որակը և մատուցվող ծառայությունները բարձր մակարդակը ձեզ անկասկած կտպավորեն: Նախքան առաքումը մեր արտադրանքն անցնում է բոլոր անհրաժեշտ գործընթացների միջով` ընդունող երկրի կարգավորումներին և պիտակավորման պահանջներին համապատասխանելու համար: Այսպիսով մենք մեր հաճախորդների համար ապահովում ենք հնարավորինս պարզ և նպաստավոր պայմաններ` արտահանման և արտադրանքի տարածման ծառայությունների մատուցման համար:
Մենք զբաղվում ենք միայն այնպիսի նոր ապրանքատեսակների զարգացման և տեղայնացման գործընթացով, որոնք համապատասխանում են շուկայի բոլոր պահանջներին: Մոտակա ժամանակներս մենք նախատեսում ենք ընդլայնել միջազգային շուկայում մեր գործունեությունը` ներկայացնելով հայկական բարձրակարգ արտադրանքի նոր, ավելի լայն տեսականի: Հետևեˊք մեզ` ավելին իմանալու համար:
Արտադրանքներ
Մեր արտադրանքը ներառում է թարմ մրգերի բազմազան տեսականի (ծիրան, խնձոր, բալ, դեղձ, տանձ, ելակ, նուռ, հատապտուղներ):